01/09/2020 19:16
Տոկաևը հանձնարարել է կրճատել Ղազախստանի պետական ապարատը
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է մինչև տարեվերջ 10%-ով կրճատել երկրի պետական ապարատը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Տոկաևի հայտարարությանը, որը նա արել է ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ:
«Համավարակը ցույց է տվել, որ պետական ապարատը կրճատվելու կարիք ունի: Այս տարի այն պետք է կրճատվի 10%-ով: Հաջորդ տարի՝ 15% -ով», - ասել է նա: