01/09/2020 13:03
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին «հեղափոխություն» է սպասվում, եթե Բայդենն ընտրվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ եթե իր մրցակից Ջո Բայդենը նախագահ ընտրվի, երկիրը կկանգնի «արմատական ձախ ուժերի» կողմից իրականացվող «հեղափոխության» առջև:
«Նրանք կստանձնեն իշխանությունը՝ Բայդենի ընտրվելու դեպքում: Նա թույլ մարդ է: Նա վերահսկվում է տիկնիկի նման... սա հեղափոխություն է», - հայտարարել է Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում:
«Նա թույլ մարդ է և այդպիսին է եղել ամբողջ կյանքում... Նա չպետք է հավակնի նախագահի պաշտոնի համար», - ասել է Թրամփը՝ խոսելով Բայդենի մասին:
Թե ո՞վ է Բայդենին վերահսկում հարցին, Թրամփը պատասխանել է, որ ինքը չի ճանաչում այդ մարդկանց և մանրամասներ չի ներկայացրել:
Թրամփին հարցրել են նաև՝ արդյոք նա ցանկանում է, որ իր կողմնակիցները «դիմակայեն» ձախ ցուցարարներին:
«Ոչ, ես դա չեմ ուզում, ես դա թողնում եմ իրավապահ մարմիններին», - պատասխանել է Թրամփը: