01/09/2020 14:34
Ճապոնիայի ԱԳՆ նախկին ղեկավար Կիսիդան կմասնակցի վարչապետի ընտրություններին
Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար, այժմ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Ֆումիո Կիսիդան պաշտոնապես հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, հաղորդում է Kyodo-ն:
«Ես ուզում եմ ինձ առաջադրել կուսակցության նախագահի ընտրության համար: Ես ուզում եմ ամեն ջանք գործադրել երկրի, ժողովրդի համար», - ասել է Կիսիդան իր խմբակցության նիստում:
Սպասվում է, որ երեքշաբթի Պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան ևս պաշտոնապես կառաջադրի իր թեկնածությունը: Տարբեր սոցհարցումների համաձայն, հենց նա, ինչպես նաև Պաշտպանության նախարար, նախկին Արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն կլինեն առաջատարներն ընտրություններում:
Վարչապետ Սինձո Աբեն ուրբաթ պաշտոնապես հայտարարել է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին: