01/09/2020 10:59
Լոս Անջելեսում շերիֆի օգնականները գնդակահարել են են սևամորթ հեծանվորդի
Լոս Անջելեսի իրավապահները սպանել են մի սևամորթ տղամարդու՝ մի քանի անգամ կրակելով նրա ուղղությամբ, դեպքից հետո մեծ թվով ցուցարարներ դուրս են եկել բողոքի, հայտնում է CBS News-ը:
Հաղորդվում է, որ շերիֆի գրասենյակի աշխատակիցները կանոնները խախտելու համար փորձել են կանգնեցնել հեծանիվ վարող սևամորթ տղամարդուն, որը դիմել է փախուստի: Իրավապահ մարմինները հասնել են տղամարդուն, բայց դրանից հետո երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 3.30-ին (Երևանի ժամանակով 2.30-ին) նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում տղամարդը հարվածել է նրանցից մեկին: Այնուհետև շերիֆի օգնականները տղամարդու մոտ ատրճանակ են նկատել, և, ըստ իրավապահների, դա նրանց ստիպել է կրակել:
Հեռուստաալիքի տվյալով՝ տղամարդու ուղղությամբ մի քանի կրակ է արձակվել, ինչի հետևանքով նա մահացել է: Միջադեպի հետևանքով ոչ մի իրավապահ չի տուժել:
Լոս Անջելեսի հարավում տեղի ունեցած միջադեպի վայրում ցուցարարներ են հավաքվել: