02/09/2020 19:26
Նոր հակառեկորդ. Ուկրաինայում հայտնաբերվել է COVID-19-ի գրեթե 2,5 հազար նոր դեպք
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտ 2,5 հազար նոր դեպք՝ այդպիսով սահմանելով հակառեկորդ երկրում մեկ օրում վարակվածների թվով, հայտնում է NASH հեռուստաալիքը՝ հղում անելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտեզին:
Այսպիսով, սեպտեմբերի 2-ի առավոտյան երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2495 նոր դեպք, դրանց մեծ մասը գրանցվել են Կիևի, Խարկովի, Օդեսայի, Լվովի մարզերում:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի 125 798 դեպք, ավելի քան 58 հազար մարդ ապաքինվել է, 2,5 հազարը՝ մահացել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքերի մեկօրյա աճը սեպտեմբերի 2-ին դարձել է ամենաբարձրը, նախորդ հակառեկորդը 14 դեպքով պակաս էր: