02/09/2020 18:00
Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ. IVI.ru: առցանց կինոթատրոն
Վիվա-ՄՏՍ-ը և IVI.ru-ն ուրախ են տեղեկացնել նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:
Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ դուք կստանք.
- Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և այլ արտադրողների կատալոգներ
- Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից և սմարթ հեռուստացույցից
- Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով
- Առանց գովազդային ընդհատումների դիտում
- Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը
- Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)
- Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝ https://www.ivi.ru/devices)
- Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն
- Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն
- Օրիգինալ լեզվով և սուբտիտրերով դիտելու հնարավորություն
- Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների
Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից
Ակտիվացրեք ծառայությունը.
1 օրով բաժանորդագրություն |
30 օրով բաժանորդագրություն |
ուղարկեք *484*1# հրահանգը |
ուղարկեք *484*30# հրահանգը |
70 դրամ/օր |
1700 դրամ/30 օր |
7 օր փորձաշրջան |
14 օր փորձաշրջան |
- Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:
- Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
- Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:
Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:
Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:
Ծանոթություններ
- Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
- Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:
- Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:
- Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր և այլն):
- Մինչև բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից միչև ընթացիկ բաժանորդագրության ավարտը:
Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով: