02/09/2020 14:04
Ռուսաստանը և Հայաստանը վերացրել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության շուրջ տարաձայնությունները
Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու («Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100% դուստր ձեռնարկությունն) գործունեության ոլորտում, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստի կայքը:
«Արձանագրությունն այսօր ստորագրել են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի փոխնախարար - Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության պետ Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Այսպիսով, Ռուսաստանի երկաթուղիների դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները վերացվել են», - ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:
2018-ին խուզարկություններ են իրականացվել ՀԿԵ գրասենյակում՝ հարկերից խուսափելու գործի շրջանակներում: Ընկերությունն արձագանքել է՝ հայտարարելով, որ հետաքննությունը կողմնակալ է: Ըստ RTVI հեռուստաալիքի, ՀԿԵ-ի դեմ հարուցվել է յոթ գործ՝ միավորված մեկ վարույթով:
«Հայկական երկաթուղին» կոնցեսիոն պայմանագրով փոխանցվել է Ռուսաստանի երկաթուղիներին 2008 թվականին 30 տարով: