02/09/2020 15:45
Արցախում կլինի բարձրակարգ կապ ու մատչելի սակագներ. այս գիշեր գործարկվելու են նոր կայաններ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երեք նամակ է հղել Ucom-ի, Vivacell MTS-ի ու Veon Armenia-ի ղեկավարներին։
«Նամակի բովանդակությունը նույնն է՝ հրավիրել եմ Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցել, երկուսի պատասխանը մոտս է՝ բացասական, իսկ Ucom-ը պատասխան չի տվել։ Երբ հանդիպել եմ Հայկ Եսայանին, ասել եմ՝ «ինչու չեք պատասխանել», ասել է՝ «նամակը չենք էլ մուտքագրել»», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ նոր օպերատորը, որը հայկական չլինի, որևէ առավելություն Արցախին չի տալու։
«Մինչև հրաժարականս (պետնախարարի պաշտոնից՝ խմբ.), օրեր առաջ եղել եմ Լիբանանում ու հանդիպել եմ «Ղ-Տելեկոմ»-ի միակ սեփականատեր Ֆատուշի հետ ու համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ ու մատչելի սակագներ», - հայտարարեց Արցախի նախագահը։
Նա ասաց, որ այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները։
«Վաղվանից յոթ օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք 3G համակարգ», - ասաց Հարությունյանը:
Նա ասաց, որ Արցախում լինելու է Հայաստանի որակի կապ՝ Հայաստանի գնին համապատասխան։