02/09/2020 16:09
Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի՝ քննարկե՞լ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ չէ. Արցախի նախագահ (Տեսանյութ)
Հաստատ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ չենք քննարկել, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելուն։
«Մենք խոսում ենք բանակի մասին, սպառազինության մասին, ներքաղաքական թեմաները երբևէ իրար հետ չենք քննարկել», - ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի՝ քննարկե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ չէ։
«Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Այո, հանդիպում ենք բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք Ազգային ժողովում ներկայացված են, արտախորհրդարանական ուժերի հետ կապված քննարկում ենք, մտածում ենք», - ասաց նա։
Հարությունյանը շեշտեց՝ պաշտոնապես չի հանդիպել Արթուր Վանեցյանին։
«Հանդիպումներ հաճախակի այլ տեղերում լինում են, պաշտոնապես չենք հանդիպել, բավարարվենք սրանով», - ասաց նա։