02/09/2020 13:09
ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում լուրի իսկությունը պարզելու համար. Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջան վարձկաններ տեղափոխելու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Թուրքիայի կողմից Ադրբեջան Սիրիայից վարձկաններ տեղափոխելու մասին հնարավորությունը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կրոնական ծայրահեղականների ներգրավումը Արցախի դեմ կռվում՝ դրա հավանակությունը կա», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նաև հայտնեց, որ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում լուրի իսկությունը պարզելու համար: