02/09/2020 10:01
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում հրդեհից տուժած պացիենտների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՆ
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն, այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:
Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա: