02/09/2020 16:23
Նախկինում շատ ավելի խոսում էինք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, հետո՝ անվտանգության, հիմա՝ ոչ. Արայիկ Հարությունյան
Արցախյան հարցում մենք չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր պատկերացումները. նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, հետո՝ անվտանգության, հիմա՝ ոչ, եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, անկախ ինքնորոշման իրավունքի ինչպիսի՞ մակարդակ ենք ունենալու, դա նշանակում է Արցախի վերջը, մենք գիտենք՝ մեր թշնամին ով է», - ասաց նա։
Շարունակելով անվտանգության թեման՝ Արցախի նախագահն ասաց, որ ողջունում է աշխարհազորի մասին օրենքի քննարկումները։