02/09/2020 18:23
Համացանցում հայտնվել է COVID-ի դեմ Ժիրինովսկու պատվաստման տեսանյութը
Ռուսական լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ ստանալով Ռուսաստանում արտադրված Sputnik V-ի առաջին կորոնավիրուսային պատվաստանյութը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
«ԼԴԿ առաջնորդը դարձել է աշխարհում կորոնավիրուսային առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումների կամավոր մասնակից: Բացի Վլադիմիր Ժիրինովսկուց, հետազոտության այս փուլում պատվաստանյութ կստանան Ռուսաստանի 40 հազար քաղաքացի, որը համապատասխանում է աշխարհի լավագույն չափանիշներին», - ասել են կուսակցությունից:
Նշվում է, որ պատվաստումը տեղի է ունենալու երկու փուլով: Երկրորդ ներարկումը կատարվում է առաջինից երեք շաբաթ անց: Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը կստանա սեպտեմբերի վերջին, որից հետո բժիշկները վեց ամիս կհետևեն նրա առողջությանը: