02/09/2020 13:50
Ճապոնիայի իշխող կուսակցության նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրությունները պաշտոնապես նշանակված են սեպտեմբերի 14-ին: Այդ մասին գրում է Kyodo- ն:
Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է առողջական վիճակի վատթարացման հետ կապված պաշտոնաթող լինելու մասին:
Նա կշարունակի ծառայել մինչև իր իրավահաջորդի ընտրությունը:
Նրա խոսքով՝ առողջական խնդիրը վերահսկելի էր, սակայն հունիսին հայտնաբերվել է ռեցիդիվ: Դա խոցային կոլիտ է, որով Աբեն տառապում է պատանեկությունից: