02/09/2020 19:09
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 78 հազար դեպք
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 78 357 նոր դեպք, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3,7 միլիոնը:
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում գրանցվել է 1045 մահ, երկրում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 66 333-ի:
Հնդկաստանում ավելի քան 2,9 միլիոն պացիենտ դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո: