02/09/2020 16:47
Մինսկում լրագրողները փողոց են դուրս եկել՝ բողոքելու ԶԼՄ աշխատակիցների ձերբակալությունների դեմ
Մինսկում սեպտեմբերի 2-ի առավոտյան մարդիկ հավաքվել են ոստիկանության Օկտյաբրսկի շրջանի վարչության շենքի մոտ: Tut.by պորտալի լրագրողները գիշերը գնացել են ոստիկանության բաժանմունք՝ բողոքելու իրենց գործընկերների ձերբակալության դեմ:
Պորտալի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները եկել էին ցուցարարներին աջակցելու և նրանց սնունդ ու տաք թեյ փոխանցելու:
Երեքշաբթի Մինսկում ոստիկանությունը բերման էր ենթարկել մի քանի լրատվամիջոցների աշխատակիցների, այդ թվում՝ tut.by-ի:
Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և կոչ արել գործընկերներին չորեքշաբթի մասնակցել լրագրողներին վերաբերող դատական նիստի բացմանը: Ըստ այն հրատարակությունների, որոնց աշխատակիցները ոստիկանության բաժանմունքում են, լրագրողներին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23.34 հոդվածի հատկանիշներով (չարտոնված զանգվածային միջոցառմանը մասնակցելը):
Սեպտեմբերի 1-ին Մինսկում ուսանողական բողոքի ակցիայի ավարտից հետո ձերբակալված բելառուս լրագրողների գործով նիստը կանցկացվի Օկտյաբրսկի շրջանի դատարանում: