02/09/2020 09:30
«Փաստ». Ընդդիմադիր դաշտում կտրուկ ակտիվացումներ են սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նորից խոսվում է քաղաքական «թեժ աշնան» մասին, իսկ ահա իշխանության ներկայացուցիչների կողմից այս տեղեկություններին արձագանքում են հեգնանքով ու քամահրանքով։ Նրանց կարծիքով՝ ամեն տարի էլ այդ կարգի տեղեկություններ շրջանառվել են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ լուրերն իրականում, մեղմ ասած, անհիմն չեն, ավելին, այդ ուղղությամբ այս շրջանում կոնկրետ քայլեր են իրականացվում, որի արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում առաջիկա ամիսների ընթացքում կտրուկ ակտիվացումներ են սպասվում, ի դեպ՝ մի քանի ուղղություններով։ Ընդ որում, այս դաշտում տեղի է ունենալու հստակ դերաբաշխում, թե քաղաքական որ ուժն ինչ պրոֆիլով է մտնելու «թեմայի» մեջ»։