02/09/2020 18:51
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 115 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 115 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 17 414 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 4952 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 005 000 դեպք: