03/09/2020 16:56
Ոստիկանությունը երեք քաղաքացու հրազենային վիրավորման մասին ահազանգ է ստացել
Ոստիկանությունը երեք քաղաքացու հրազենային վիրավորման մասին ահազանգ է ստացել:
Aysor.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայրում են օպերատիվ քննչական խմբերը:
Հիշեցնենք՝ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: