03/09/2020 19:17
Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի. Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին
Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի, Ռուսաստան մեկնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնի փոփոխության հարցը: Էլի եմ կրկնում՝ խնդիրը ծանոթ է, բայց լուծումն առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին: Ձեր ասածն է՝ թողեք գնանք, բայց հիմա հնարավոր չէ»:
Մասնակիցների հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի մեկնել ՌԴ, արտգործնախարարը պատասխանեց, որ որևէ խոստում չի կարող տալ, քանի որ դեռ հստակ լուծում չկա:
Քաղաքացիներն էլ հույս հայտնեցին, որ կառավարության առաջիկա նիստին կներկայացվի իրենց խնդիրը, այլապես նստացույց կսկսեն:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում էին բացել սահմանները, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ: