03/09/2020 17:02
Բեյլը պատրաստ է քննարկել «Ռեալից» հեռանալու տարբերակները
Կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատրաստ է քննարկել Մադրիդի «Ռեալից» հեռանալու տարբերակները: Հաղորդում է «Sky Sports»-ը:
Ֆուտբոլիստի խոսքով՝ նախորդ մրցաշրջանում «արքայական» ակումբից իրեն թույլ չեն տվել հեռանալ՝ արգելափակելով բոլոր առաջարկները:
«Ես դեռ մոտիվացված եմ և ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Բայց չնայած ամեն ինչ կախված է ակումբից, նրանք վերահսկում են ամեն ինչ: Ես գործող պայմանագիր ունեմ, բայց ուզում եմ մաս կազմել մեկ այլ նախագծի:
Ես 31 տարեկան եմ, հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ խաղալ: Զգում եմ, որ շատ բան ունեմ տալու: Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կավարտվի», - ասել է Բեյլը: