03/09/2020 19:41
Եֆրեմովը դատական նիստի ժամանակ ընդունել է մեղքը
Միխայիլ Եֆրեմովը դատարանի դահլիճում ընդունել է Սմոլենսկի հրապարակում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի իր մեղքը, ինչի հետևանքով մահացել է Սերգեյ Զախարովը, հայտնում է РИА Новости-ն:
«Ես հայտարարություն ունեմ։ Ես ընդունում եմ իմ մեղքը», - ասել է արտիստը։
Դատախազն, իր հերթին, Եֆրեմովի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում:
Հուլիսի 8-ին Միխայիլ Եֆրեմովն իր «Jeep Grand Cherokee» ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լադա»-ին, որի վարորդը վնասվածքենորվ տեղափոխվել էր հիվանդանոց։ Հաջորդ օրն առավոտյան տղամարդը մահացել էր։