03/09/2020 16:06
Պոմպեոն Չինաստանը Ռուսաստանից վտանգավոր է համարում
Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը, վստահ է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին նա հայտարարել է «Fox News»-ին տված հարցազրույցում:
«Միացյալ Նահանգների համար ամենամեծ արտաքին սպառնալիքը գալիս է Չինաստանի կոմունիստական կուսակցությունից», - ասել է Պոմպեոն:
Նա ընդգծել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մեծացնում է իր ռազմական ներուժը: Բացի այդ, այն «ԱՄՆ է ներթափանցել այնպես, ինչպես Ռուսաստանը դա չի արել»:
Բացի այդ, պետքարտուղարի խոսքով, Չինաստանն օգտագործել է իր «տնտեսական հզորությունը» ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ոչնչացնելու համար: