03/09/2020 10:41
Ռուսաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը ևս երեք պետության հետ
Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Մալդիվներ, հայտնում է նախարարների կաբինետը:
«Վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել հետևյալ երկրների հետ փոխադարձ հիմքերով միջազգային թռիչքները վերսկսելու մասին. Եգիպտոս (Կահիրե), շաբաթական 3 թռիչք; Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ), շաբաթական 2 թռիչք; Մալդիվների Հանրապետություն (Վելանայի օդանավակայան), շաբաթական 2 թռիչք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ լուծումն առաջարկել են օպերատիվ շտաբից:
Բացի այդ, որոշվել է Շվեյցարիայի հետ օդային հաղորդակցության հաճախականությունը հասցնել շաբաթական 4 թռիչքի: