03/09/2020 20:26
Ուկրաինայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2430 դեպք
Ուկրաինայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2430 դեպք, վկայում են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տվյալները:
Նշվում է, որ համաճարակի ընթացքում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 128 228-ի:
Մինչ օրս COVID-19-ի պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 2710-ի:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 59 676 պացիենտ: