03/09/2020 14:58
5000 դոլար՝ ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգմանը, ներքնակներ՝ Նորքի տուն-ինտերնատին. Ռաֆայել Երանոսյանն արտագաղթի մասին չի էլ մտածում
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դերասան Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի արտագաղթում, այլև՝ բարեգործությամբ է զգաղվում:
«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են գնում, զանգեց ասեց՝ «Աշ ջան «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք»: Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի տուն-ինտերնատին տարեցների համար:
Այ տենց տղայա մեր Ռաֆոն», - գրել է Աշոտ Սարգսյանը:
Նշենք, որ օրեր առաջ համացանցում լուրեր հայտնվեցին այն մասին, որ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրենց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, շուրջ 100 արվեստագետ ընտանիքների հետ պատրաստվում են լքել Հայաստանը: