03/09/2020 14:22
Թուրքիայում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ պիկի մասին
Թուրքիայում տեղի է ունենում կորոնավիրուսային վարակի տարածման առաջին ալիքի երկրորդ պիկը՝ դեպքերի աճ, ներառյալ՝ հանգստացողների կողմից կանխարգելիչ միջոցառումների վատ պահպանման հետ կապված: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հայտնում է «SoL Haber»-ը:
«Մենք առաջին ալիքի երկրորդ պիկն ենք ապրում: Մեր երկրում և աշխարհում ավելանում է հիվանդների և զոհերի թիվը», - ասել է նա:
Նախարարի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում COVID-19-ից մահացել է 45 մարդ, հայտնաբերվել է 1596 նոր վարակված:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում հիվանդների ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 273 301 մարդ: