04/09/2020 13:10
Նախագծով ոչ միայն նվազեցվում, այլ նաև ոչնչացվում է խորհրդարանի դերը. Սամսոնյան (Տեսանյութ)
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ դրանով ոչ միայն նվազեցվում, այլ՝ ոչնչացվում է խորհրդարանի դերը:
«Այս նախագծով պարտադրված պայմանները որևէ կերպով չեն տարբերվում արտակարգ դրության պայմաններից: Մենք ակնկալում էինք ավելի ճկուն գործիքակազմ, որ արտակարգ դրության ավարտից հետո կլինի վիճակի թեթևացում, ոչ թե վիճակը մնար նույնը: Փոխվում է միայն անունը, բայց իրավական առումով որևէ տարբերություն չկա: Նախագծով ոչ միայն նվազեցվում, այլ նաև ոչնչացվում է խորհրդարանի դերը», - ասաց Անի Սամսոնյանը:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
Դրանով ենթադրվում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորությունը: