04/09/2020 13:20
Արտակարգ իրավիճակի ավարտից հետո դիմակ կրելը կշարունակի մնալ պարտադիր. Մակունց
Արտակարգ իրավիճակի ավարտից հետո դիմակ կրելը կմնա պարտադիր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Քանի որ մեր երկրում համավարակի տվյալներն այնպիսին չեն, որ սահմանափակումները ամբողջովին վերացվեն, անհրաժեշտ են օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկել իրավիճակը, մասնավորապես՝ դիմակներ կրելը», - ասաց նա:
Մակունցն ընդգծեց՝ թեև վարակվածների թիվը նվազում է, այնուամենայնիվ, դիմակ կրելը կմնա պարտադիր: