04/09/2020 19:13
Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում 26 մարդ է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 3-ին Բելառուսում չարտոնված ցույցերի ընթացքում 26 մարդ բերման է ենթարկվել, հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Զանգվածային իրադարձությունների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար 26 քաղաքացի բերման է ենթարկվել, նրանցից 7-ը կալանավորվել է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի Բելառուսի ամբողջ տարածքում չարտոնված բողոքներին մասնակցել է շուրջ 850 մարդ: