04/09/2020 20:40
ԱՀԿ-ն ափսոսում է իր կազմից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ափսոսում է իր կազմից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման համար, ճեպազրույցում այդ մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:
Լրագրողների խնդրանքով նա մեկնաբանել է Միացյալ Նահանգների հայտարարությունը, որ մինչև 2021 թվականի հուլիսի 6-ին պաշտնապես դուրս գալը Վաշինգտոնն աստիճանաբար կկրճատի իր փոխգործակցության մասշտաբները ՄԱԿ-ի այդ կառույցի հետ:
«Ամբողջությամբ վերցված, կցանկանայի կրկնել այդ մասին մեր նախորդ հայտարարությունները. մենք ափսոսում ենք», - ասել է Հարիսը:
ԱՄՆ-ն մինչև 2021 թվականի հուլիսի 6-ն ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալն աստիճանաբար կկրճատի ՄԱԿ-ի այդ կառույցի հետ իր փոխգործակցության մասշտաբները և հետ կկանչի գործուղված ամերիկացի փորձագետներին: