04/09/2020 12:28
Մարդիկ ընդունվել են եվրոպական բուհեր, բայց չեն կարողանում մեկնել ուսանելու. Նաիրա Զոհրաբյան
Հայ բազմաթիվ ուսանողներ ընդունվել են ԵՄ երկրների բուհեր, և եթե ՀՀ ողջ տարածքում հայտարարվում է կարանտին, դա վատթարագույն ազդակ է լինելու այդ երկրների համար, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մարդիկ ընդունվել են, բայց չեն կարողանում մեկնել ուսանելու: «Կարանտին» բառը լսելով՝ եվրոպական ոչ մի երկիր Հայաստանի հետ սահմանը չի բացելու», - ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ կարանտինի մասին նախագիծը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար անընդունելի է:
Անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող հայաստանցիների խնդիրներին՝ պատգամավորը հորդորեց լուծել վերջիններիս աշխատանքի հարցը, նրանց այստեղ պատանդի կարգավիճակում չպահել: