04/09/2020 11:38
Կարանտինը կարո՞ղ է լինել ավելի վատ, քան՝ արտակարգ դրությունը. Էդմոն Մարուքյանի հարցը՝ արդարադատության փոխնախարարին (Տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին է հայտարարվելու:
«Եթե այո, այն կարո՞ղ է լինել ավելի վատ, քան՝ արտակարգ դրությունը, և ՀՀ սահմանները շարունակեն փակ մնալ», - հարց ուղղեց պատգամավորը:
Փոխնախարարն իր հերթին պատասխանեց՝ կառավարությունն, այո, մտադիր է կարանտին հայտարարել և շարունակել պայքարը կորոնավիրուսի դեմ:
Էդմոն Մարուքյանը կրկին ճշտեց՝ հնարավո՞ր է, որ կարանտինի պայմաններում ՀՀ քաղաքացիներին կրկին չթույլատրվի լքել երկրի սահմանները:
Ռաֆիկ Գրիգորյանը նկատեց՝ կարանտինը չի կարող համեմատվել արտակարգ դրության ռեժիմի հետ: