04/09/2020 13:38
Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսով հոսպիտալացվել է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսով հոսպիտալացվել է, գրում է Gazeta.ru- ն:
Քաղաքական գործիչը տեղափոխվել է Միլանի Սան Ռաֆաել հիվանդանոց: Իտալական RAI-News-24 հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ հետազոտությունների համար հոսպիտալացում է պահանջվել, և 83-ամյա Բեռլուսկոնիի կյանքին ոչինչ չի սպառնում:
Դրանից առաջ քաղաքական գործիչն ինքն էր ասում, որ հիվանդացել է կորոնավիրուսով, բայց իրեն լավ է զգում: Հոսպիտալացումից առաջ Բեռլուսկոնին կարանտինում էր գտնվում Արկորի իր նստավայրում: