04/09/2020 20:02
Թրամփը կողմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստացույցն անջատում է, երբ եթերում լսում է Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին, նաև այդ մեղադրանքները համարել է հիմարություն: Նա նաև կարծիք է հայտնել, որ ավելի լավ է լավ հարաբերություններ ունենալ մյուս երկրների հետ:
«Եթե ինձ մոտ ստացվի Ռուսաստանի հետ համաձայնության գալ, դա լա՞վ է, թե՞ վատ: Կարծում եմ՝ դա լավ է», - հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը՝ հանդես գալով Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը երկու տարի հետաքննել է 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններում «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ենթադրությունները և «Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի համաձայնության» մեղադրանքները: