04/09/2020 19:45
«Սանտա Բարբարայում» նկարահանված դերասանն ինքնասպանություն է գործել
Դերասան Պիտեր Լիկասսին ինքնասպան է եղել, Facebook-ում հայտնել է նրա ընկերը՝ Մայքլ Սիգելը:
Ըստ Սիգելի՝ դա տեղի է ունեցել օգոստոսի 27-ին:
«Նա բարի էր և առատաձեռն, ամեն ինչ անում էր ընկերների համար: Բայց նա նաև կարող էր խիստ լինել ու տեր կանգնել իր իդեալներին», - կիսվել է գրառման հեղինակը:
Սիգելը հայտնել է, որ Պիտեր Լիկասսին պայքարում էր դեպրեսիայի դեմ:
Լիկասսին 1989-ին նկարահանվել է «Սանտա Բարբատայի» մի քանի դրվագներում: