04/09/2020 13:12
Եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին, ասի՝ հայկական համարանիշներով 50 մեքենա կա, կասի՝ հարց չկա, բայց չեն անում. Էդմոն Մարուքյան
Ես մտածում եմ, որ եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին, ասի՝ հայկական համարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա, կուղեկցի սահմանից մինչև Հայաստան, կասի՝ հարց չկա, բայց չեն անում, ԱԺ շենքի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես զանգեցի, ինձ ասացին, որ ՀՀ դեսպանությունը դիմել է էնտեղ, իրենք էլ ասել են՝ մեր օրենքի հետ դա հակասում է: Ռուսաստանը Վրաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց կարողացավ այնպես անել, որ իր քաղաքացիներին ավտոբուսներով տարավ՝ Բագրատաշենից դեպի Լարս: Ամեն ինչ բանակցելու վրա է», - ասաց նա: