05/09/2020 14:31
ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարման մեկնարկին սպասում է 2021 թվականի կեսին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումն ամբողջ աշխարհով կսկսվի 2021թ. կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը, փոխանցում է ТАСС-ը:
«Աշխարհին հարկավոր են միլիարդավոր չափաբաժիններ, սակայն դրա համար ժամանակ է պետք: Այդ իսկ պատճառով՝ խոսելով իրատեսական, կարող եմ ասել, որ հաջորդ տարվա կեսին մենք կկարողանանք պատվաստանյութի այդ չափաբաժիններն ուղարկել բնակչության իմունիզացման համար», - նշել է Սվամինաթանը:
Նրա խոսքով՝ ներկայում ԱՀԿ-ն սպասում է մի քանի պատվաստանյութի փորձարկումների վերջնական արդյունքներին, ինչից հետո կազմակերպությունը մտադիր է դրանց արտադրման տեխնոլոգիաների տարածմամբ զբաղվել և ստանալ դեղամիջոց ստանալ՝ միլիարդավոր չափաբաժիններով: