05/09/2020 09:53
«Հրապարակ». Ռեֆորմիստները Փաշինյանին կարմիր քարտ ցույց տվեցին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Մատենադարանի մոտ բողոքի ակցիա էր։ Ակցիայի կազմակերպիչը՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, հայտարարեց.
«Այսօրվա մեր ակցիայով սկսվում է Հայաստանի քաղաքական գարունը։ Որևէ մեկդ չընկճվեք, որ այս պահին այստեղ հազարներով մարդիկ չկան, դա ընդամենը ժամանակի հարց է... Եթե դուք իսկապես հոգնել եք, հոգնել եք Նիկոլ Փաշինյանի ստերից, նեղություն տվեք ձեզ և եկեք այստեղ՝ մեզ հետ մեկ ժամ կանգնեք։ Դուք իմ կամ իմ կուսակցության համար չեք գալու, սա նախընտրական քարոզարշավ չէ, սա մի քայլ է, որը պետք է, վերջիվերջո, ընդդիմադիր ուժերին համախմբի»։
Ակցիայի մասնակիցները երթ արեցին և Նիկոլ Փաշինյանին կարմիր քարտ ցույց տվեցին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: