05/09/2020 09:58
«Ժողովուրդ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացության քննարկումն ԱԺ-ում ձգձգվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձևավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է:
Բանն այն է, որ թեև հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչև այժմ եզրակացությունը և փաստաթուղթը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Մեր տեղեկություններով՝ վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին, իսկ այն ստեղծվել էր դեռ 2019 թվականի մայիսին: Եվ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից: \
Ավելացնենք, որ վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: