05/09/2020 12:09
Լայպցիգում ինքնաբուխ ցույցն ավարտվել է անկարգություններով (Տեսանյութ)
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ուրբաթ երեկոյան ինքնաբուխ ցույցը վերաճել է անկարգությունների, հայտնում է «Tagesschau» լրատվական ծրագրի կայքը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ուրբաթ երեկոյան Լայպցիգի Քոննեվիթց թաղամասում 200-ից 300 մարդ էր հավաքվել ինքնաբուխ ցույցին, որը վերաճել է անկարգությունների:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների և նրանց մեքենաների վրա, հրկիզել աղբամաններն ու արգելապատնեշները:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Մեկ ժամ էլ չանցած՝ ապստամբները խաղաղվել են: Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանության ութ աշխատակից թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես հիշեցնում են ԶԼՄ-ները, ցույցերը սկսվել են հինգշաբթի այն բանից հետո, երբ ոստիկանությունը քաղաքի արևելքում գտնվող չբնակեցված շենքերից մեկից հեռացրել է ակտիվիստներին: