05/09/2020 15:44
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 110 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 110 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 17 759 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5205 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է վարակման 1 020 310 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 5379 մարդ: