05/09/2020 12:24
Ուկրաինայում COVID-19-ի երկրորդ անընդմեջ հակառեկորդն է գրանցվում
Ուկրաինայում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 2836 նոր դեպք: Սա նոր հակառեկորդ է. երկրորդն անընդմեջ և երրորդն այս շաբաթ, հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր ուրբաթ, երբ հաղորդվել էր 2723 հիվանդի մասին: Համավարակի մեկնարկից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133 787-ի:
Նաև մեկ օրում գրանցվել է մահվան 50 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2811-ի:
Միևնույն ժամանակ, մեկ օրում ապաքինվել է 1036 մարդ: Ամբողջ ժամանակահատվածում բուժվածների թիվը հասել է 61 649-ի: