05/09/2020 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 188 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 649 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 188-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 39 823 (+566) մարդ, այս պահին բուժվում է 3656-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1170 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 895 (+4), այլ պատճառներով՝ 275 (+3):
Մեկ օրում մահացել է 7 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։