06/09/2020 11:11
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 783 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 134-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 40 089 (+266) մարդ, այս պահին բուժվում է 3522-ը:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1172 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 897 (+2), այլ պատճառներով՝ 275 (+0):
Մեկ օրում մահացել է 2 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք:
Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։