07/09/2020 20:31
DJ Վակցինան ահազանգում է՝ կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը որևէ տեղեկություն չի փոխանցում իրենց որդու մասին
Արուսիկ Մկրտչյանը, կամ ինչպես հանրությունն է նրան ավելի լավ ճանաչում՝ DJ Վակցինան, օգնության կարիք ունի: Երիտասարդ մայրիկն արդեն երկու օր է՝ ֆեյսբուքյան էջում ահազանգում է իր երեխայի հետ կապված խնդրի մասին:
Քիչ առաջ նա հերթական գրառումն է արել՝ խնդրելով օգնել հնարավորինս շուտ վերադարձննել օրեր շարունակ հոր մոտ գտնվող առողջական խնդիրներ ունեցող երեխային, ով պատշաճ խնամքի կարիք ունի:
Ընդգծենք, որ DJ Վակցինայի որդու հայրը կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է:
«Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ: Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է:
Ես չգիտեմ՝ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը», - գրել է Արուսիկ Մկրտչյանը: