07/09/2020 18:23
Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մեկ օրում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել
Սեպտեմբերի 6-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում 633 մարդ բերման է ենթարկվել, ուրբաթ հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Զանգվածային իրադարձությունների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար 633 քաղաքացի բերման է ենթարկվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ երկրում կիրակի գրանցվել է 42 ցույց: Դրանց ընդհանուր առմամբ մոտ 31 հազար մարդ է մասնակցել: