07/09/2020 16:35
Թուրքիայի հետ համագործակցությունը չի անդրադառնա Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով
Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Նիկոսիայի հետ Մոսկվայի երկխոսության վրա: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցում Կիպրոսի մեր բարեկամներին կցանկանայի հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերի ուղղությամբ Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի ձևով չի ազդում և չի ազդի Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա», - ասել Է նախարարը՝ «Ֆիլելեֆտերոս» հունա-կիպրական թերթին տված հարցազրույցում:
Ըստ ռուսական կողմի գնահատման՝ «տարածաշրջանում հետագա ապակայունացման իրավիճակ թույլ չտալու քաղաքական կամքն առկա Է և՛ Նիկոսիայում, և՛ Անկարայում»:
«Բացի այդ, կա համընդհանուր հարթակ վիճելի հարցերն արդյունավետորեն լուծելու համար՝ Միավորված ազգերի կազմակերպությունը: Պատրաստ ենք աջակցել բարիդրացիության հաստատմանը Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, բայց, անշուշտ, միայն այն դեպքում, եթե մեզ այդ մասին շահագրգիռ ձևով խնդրեն երկու կողմերը», - ավելացրել Է Լավրովը: