07/09/2020 19:49
Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի
Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի՝ 49,4 աստիճան ըստ Ցելսիուսի: Ինչպես հայտնում է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը, դա ամենաբարձր ցուցանիշն է քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Ռեկորդը ֆիքսվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում կեսօրից հետո: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2006 թվականի հուլիսի 22-ին: Այն ժամանակ ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 48,3 աստիճան ըստ Ցելսիուսի:
Կալիֆոռնիայի էլեկտրացանցերի օպերատորների կիրակի նախազգուշացրել են անոմալ շոգի պատճառով նահանգի տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավորության մասին: