07/09/2020 17:43
Սաակաշվիլին առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ քաղաքական ուժը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջադրել է Վրաստանի վարչապետի թեկնածու:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Վաշաձեն նման հայտարարություն արել է ճեպազրույցում:
««Միացյալ ազգային շարժումը» և ընդդիմադիր միության մաս կազմող բոլոր կուսակցությունները որոշել են առաջադրել նրան Վրաստանի վարչապետի պաշտոնում», - ասել է նա:
Օգոստոսի վերջին Սաակաշվիլին, որը ներկայումս զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ որոշել է վերադառնալ Վրաստան:
Հուլիսին նա նաև հայտարարել էր, որ «մեծ ծրագրեր ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի համար»: